25.05.2020 14:38

Թրամփն իր աշխատավարձն ամբողջությամբ նվիրաբերում է կորնավիրուսի դեմ պայքարին

Թրամփն իր աշխատավարձն ամբողջությամբ նվիրաբերում է կորնավիրուսի դեմ պայքարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ամբողջ աշխատավարձը, որը տարեկան կազմում է 400-ից 450 հազար դոլար, հատկացնում է կորոնավիրուսի դեմ պայքարին։

«Ես իմ աշխատավարձն ամբողջությամբ՝ տարեկան 400-ից 450 հազար դոլար, վերադարձնում եմ և վերադարձրել եմ կառավարությանը։ Վերջին կտրոնը փոխանցվել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը՝ Covid-ի դեմ պայքարի նպատակով։ Դա մեծ պատիվ է»,- Twitter-ի իրէջում գրել է Թրամփը։

Իր հաղորդագրությանը ԱՄՆ նախագահը կցել է ևս մի հաղորդագրություն այն մասին, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր ամբողջ աշխատավարձը՝ 100 հազար դոլար, նա հատկացրել է կորոնավիրուսի դեմ դեղորայքի մշակմանը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 1,64 մլն դեպք, մահացել է 97,7 հազարից ավելի մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։