27.05.2020 09:00

Լեւոն Արոնյանը դարձյալ պարտվեց Հիկարու Նակամուրային

Լեւոն Արոնյանը դարձյալ պարտվեց Հիկարու Նակամուրային

Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակեց պայքարը ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Չորս պարտիայից բաղկացած երկրորդ մրցամարտում Նակամուրան առավելության հասավ 3։1 հաշվով։ Երկու պարտիայում հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստերը, երկու պարտիա էլ ավարտվեց ոչ ոքի։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին փուլում հիմնական չորս պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 2։2։  «Արմագեդոն» բլից պարտիայում Արոնյանը սպիտակներով պարտություն էր կրել։

Նակամուրան ապահովեց տեղը կիսաեզրափակիչում։

Մյուս զույգերում կիսաեզրափակիչի ուղեգրերը վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, չինացիներ Յանջի Յուն ու Դին Լիրենը, ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։