27.05.2020 12:21

Մի շարք երկրներ մեղմացրել են կարանտինային միջոցառումները

Մի շարք երկրներ մեղմացրել են կարանտինային միջոցառումները

Որոշ երկրներ շարունակում են մեղմացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինային միջոցառումները։

Չորեքշաբթի օրվանից Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների տեղաշարժվել այդ երեք երկրների միջև, տեղեկացրել է Չեխիայի վարչապետ Տոմաշ Պետրշիչեկը։ Պետք չէ այլևս տեղեկանք ներկայացնել Covid-19-ի թեստի վերաբերյալ և երկշաբաթյա կարանտին անցնել, բայց միայն այն դեպքում, եթե նրանք պետք է իրենց երկիր վերադառնան 48 ժամվա ընթացքում։

Հարավային Կորեայում 2,4 մլն աշակերտներ կվերադառնան դպրոց։ Երկրում կոշտ կարանտին չի մտցվել, բայց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկը եղել է դպրոցների փակումը։ Ենթադրվում էր, որ դպրոցներն ավելի վաղ պետք է վերաբացվեին, բայց Սեուլի գիշերային ակումբներում վարակման նոր դեպքերի պատճառով դա հետաձգվեց։ Երկրի իշխանությունները ուսումնական հաստատություններին հանձնարարել են չափել աշակերտների ջերմությունը և դասասենյակներում պահպանել ֆիզիկական հեռավորությունը։

Փոխանցում է BBC-ն։