27.05.2020 12:34

«Ազարտի արքա» Սթենլի Հո

«Ազարտի արքա» Սթենլի Հո

Հոնկոնգում 98 տարեկանում մահացել է գործարար Սթենլի Հոն, որին համարում են Մակաոյում խաղային ինդուստրիայի գլխավոր ճարտարապետը։

Սթենլի Հոն տասնամյակներ շարունակ գերիշխել է Մակաոյի զվարճանքների ինդուստրիայում, որը ձկնորսական գյուղակից Մակաոն վերածեց խոշոր մեգապոլիսի։ Սթենլի Հոյի մասին ասում էին, որ հենց նա է մինչև 1999 թ․ Պորտուգալիայի գաղութ Մակաոն դարձրել «ազարտի մայրաքաղաք»։

Սթենլի Հոն ղեկավարում էր աշխարհում ամենաեկամտաբեր խաղային կայսրություններից մեկը՝ SJM Holdings-ը՝ 6 մլրդ դոլար շուկայական կապիտալով, նա Ասիայի ամենահարուստ մարդկանցից էր։ Միլիարդատերը, որ շատ էր սիրում պարել, իր բարեկամներին ու հարազատներին միշտ խորհուրդ էր տալիս հեռու մնալ մոլախաղերից։

Փոխանցում է BBC-ն։