27.05.2020 13:12

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 372-ով

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 372-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 372-ով՝ հասնելով 7774-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ բուժվածների թիվն ավելացել է 35-ով և հասել 3255-ի, իսկ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 53678 է:

«Պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով» հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Մահացածների ընդհանուր թիվը 98 է, կորոնավիրուսով վարակված ևս 44 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4377 մարդ: