27.05.2020 14:23

Շրյոդերը Ուկրաինայի դեսպանին «թզուկ» է անվանել

Շրյոդերը Ուկրաինայի դեսպանին «թզուկ» է անվանել

ԳԴՀ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը նշել է, որ անիմաստ է համարում պատժամիջոցները գլոբալ ճգնաժամի պայմաններում և հավելել, որ Ուկրաինայի դեսպանի քննադատությունն այդ առթիվ ոչ մեկի չի հետաքրքրում։

«Պետք չէ պատժամիջոցներ կիրառել միմյանց հանդեպ։ Ես փորձել եմ շեշտել, որ դա վերաբերում է նաև Ռուսաստանին։ Եվ այդ դեպքում ինչո՞ւ է՝ դեսպան է, թե արտաքին գործերի նախկին մի նախարար, ինչ-որ թզուկ Ուկրաինայից, ինձ քննադատում»,- ասել է նախկին կանցլերը։

«Դեսպանը»,- նրան հուշել է հաղորդավարը։

«Այո, մի թզուկ Ուկրաինայից,- կրկին շեշտել է Շրյոդերը։- Դա ոչ մեկին հետաքրքիր չէ նույնիսկ Գերմանիայում»։

Մայիսի 3-ին Der Tagesspiegel թերթում հրապարակված հարցազրույցում Շրյոդերն ասել էր, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անիմաստ են, քանի որ դրանք ի վիճակի չեն ինչ-որ բան պարտադրելու։ Նա նաև նշել էր, որ ՌԴ ոչ մի նախագահ Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային։

Դրանից հետո ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը քննադատել էր նախկին կանցլերին և հավելել, որ թերակղզին Ուկրաինայի կազմում կլինի դեռ Շրյոդերի կենդանության ժամանակ։

Փոխանցում է tass.ru-ն։