27.05.2020 14:30

ԶԼՄ․ Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 180 ցուցարարի

ԶԼՄ․ Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 180 ցուցարարի

Չորեքշաբթի Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 180 մասնակիցների։ Այդ մասին հաղորդել է RTHK ռադիոկայանը։

Մի խումբ երիտասարդ ցուցարարներ հավաքվել են քաղաքի կենտրոնական շրջաններում՝ ի նշան բողոքի Հոնկոնգի օրենսդիր խորհրդում քննարկվող օրինագծի՝ ՉԺՀ օրհներգը հարգելու վերաբերյալ, ինչպես նաև ընդդեմ Պեկինի ծրագրերի՝ Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության մասին օրենքի ընդունման։

Իրավապահների պնդմամբ՝ իրենք ցույցերը ցրելու համար նվազագույն ուժ են կիրառել։

Նախորդ օրը ուսանողական ընդդիմադիր մի քանի կազմակերպություններ ինտերնետ-հարթակներում կոչեր են հնչեցրել դուրս գալ բողոքի ցույցի և տրանսպորտային քաոս ստեղծել։ Ոստիկանները առավոտյան պիկ ժամին ստիպված են եղել ճանապարհների երթևեկելի մասերից հավաքել ընդդիմադիրների թափած աղբը։ Ցուցարարները նաև փորձել են խոչընդոտել մետրոյի աշխատանքը՝ արգելափակելով վագոնների դռները։ Սակայն մեծ անկարգություններ չեն գրանցվել, և իրադրությունը շատ արագ հարթվել է։

Փոխանցում է tass.ru-ն։