28.05.2020 10:30

Գերմանիայի գավաթ․ Կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի ժամանակացույցը հաստատվել է

Գերմանիայի գավաթ․ Կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի ժամանակացույցը հաստատվել է

Հաստատվել է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի ժամանակացույցը։

«Սաարբրյուկենը» Լեւերկուզենի «Բայերին» կընդունի հունիսին 9-ին, «Բավարիան» Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ կմրցի հունիսի 10-ին Մյունխենում։ Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։

Եզրափակիչը կանցկացվի հուլիսի 4-ին։