28.05.2020 12:01

«Սոչիի» ֆուտբոլիստներից ոչ ոք վարակված չէ կորոնավիրուսով

«Սոչիի» ֆուտբոլիստներից ոչ ոք վարակված չէ կորոնավիրուսով

Ռուսական «Սոչիի» ֆուտբոլիստներից ոչ ոք վարակված չէ կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն, փոխանցում է championat.com-ը։

«Մենք անցկացրել են կորոնավիրուսային թեստավորում։ Բոլոր պատասխանները բացասական են»,- նշել է Ռուբաշկոն։

Հիշեցնենք, որ «Սոչիում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը եւ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։

Ռուսաստանի առաջնության 22 խաղում «Սոչին» վաստակել է 24 միավոր եւ 12-րդ տեղում է։ Ռուսական Պրեմյեր լիգայի վերսկսումը նախատեսված է հունիսի 21-ին։