28.05.2020 13:03

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը 100 հազարից ավելի է

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը 100 հազարից ավելի է

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 100 հազարից։

Սա աշխարհում ամենամեծ ցուցանիշն է։ Ընդհանուր առմամբ՝ երկրում բացահայտվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 1,69 մլն մարդ՝ դա աշխարհում բոլոր վարակվածների գրեթե 30 %-ն է։

Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, կորոնավիրուսից մահացածների թիվը, փաստորեն, հավասարվում է 44 տարվա ընթացքում Կորեական պատերազմում, Վիետնամում, Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ բոլոր կորուստների հանրագումարին։

Աշխարհում, պաշտոնական տվյալներով, ընդհանուր հաշվով կորոնավիրուսով վարակվել է 5,6 մլնից ավելի մարդ, գրեթե 355 հազարը մահացել են։

Փոխանցում է BBC-ն։