28.05.2020 13:19

Մոսկվայում սահմանափակումները մեղմացվում են

Մոսկվայում սահմանափակումները մեղմացվում են

Հունիսի 1-ից Մոսկվայում ուժի մեջ է մտնում կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը, որը ենթադրում է նաև զբոսայգիների և ոչ մթերային խանութների բացում։ Միևնույն ժամանակ՝ անցաթղթային ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 14-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում ասվում է, որ երկուշաբթի օրվանից մայրաքաղաքի բնակիչները, այդ թվում՝ մեծահասակները՝ 65 տարեկանից բարձր, կարող են դուրս գալ զբոսանքի, բայց պարտադիր պետք է դիմակ կրեն։ Այդ օրվանից աշխատանքները կվերսկսեն լվացքատները, արհեստանոցները և տոնավաճառները։

Մարդիկ կարող են սպորտով զբաղվել մինչև առավոտյան ժամը 9-ը։ Դրանից հետո զբոսանքները կթույլատրվեն շաբաթը երեք անգամ։ Յուրաքանչյուր շենքի համար զբոսանքի առանձին ժամանակացույց կկազմվի, որպեսզի փողոցներում մարդկանց մեծ կուտակումներ չլինեն։

Փոխանցում է BBC-ն։