28.05.2020 13:54

ԱՆ. Հաստատվել է 442 նոր դեպք, 15 նոր մահ

ԱՆ. Հաստատվել է 442 նոր դեպք, 15 նոր մահ

Մայիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք. 3287-ն առողջացել են, 113-ը՝ մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժվում է 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54.931 թեստավորում:

Այսօրվա տվյալներով, ըստ ՀՀ ԱՆ-ի, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք, 32-ն առողջացել են։

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 նոր մահվան դեպք. ամենատարեցը 92 տարեկան է, երիտասարդը՝ 43։