29.05.2020 11:28

ԱՆ. Հաստատվել է 460 նոր դեպք, մահացել է 7 մարդ

ԱՆ. Հաստատվել է 460 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 460 նոր դեպք, մահացել է 7 մարդ, առողջացել՝ 10-ը:

Մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, բացի վերջինից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Ընդհանուր դեպքերի թիվը այժմ 8676 է, 3297-ն առողջացել են, 120-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժվում է 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 56042 թեստավորում: