29.05.2020 14:40

Twitter-ը փակել է Թրամփի սպառնալի գրառումը

Twitter-ը փակել է Թրամփի սպառնալի գրառումը

Twitter-ը թաքցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումն այն մասին, թե ինքը կարող է Ազգային գվարդիայի մարտիկներ ուղարկել  Միննեապոլիս, եթե քաղաքապետը իրավիճակը վերահսկողության տակ չվերցնի։

«Ես չեմ կարող մի կողմ քաշվել և նայել, թե ինչ է կատարվում ամերիկյան հրաշալի Միննեապոլիս քաղաքում։ Ղեկավարության իսպառ բացակայություն։ Կա՛մ շատ թույլ արմատական ձախակողմյան քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը միջոցներ ձեռք կառնի և քաղաքը վերահսկողության տակ վերցնի, կա՛մ ես կուղարկեմ Ազգային գվարդիային և ամեն ինչ կանեմ, ինչպես հարկն է»,- գրել է Թրամփը։

Թրամփի գրառման տակ ծանուցում է հայտնվել, որ այդ հրապարակումը « խախտում է բռնությունը հերոսացնելու վերաբերյալ Twitter-ի կանոնները»։

Ֆրեյն, իր հերթին, պատասխանել է, որ Թրամփը «ոչինչ չգիտի», թե քաղաքն ինչ ուժ ունի, իսկ ինքն էլ «չափազանց ուժեղ է» և կարող է հաղթահարել ընթացիկ դժվարությունները։ Նա շեշտել է, որ թուլությունը ճգնաժամի շրջանում մեկ ուրիշին մեղադրելն է։

Փոխանցում է gazeta.ru-ն։