29.05.2020 15:02

Շվեյցարիան հանում է զանգվածային հավաքների արգելքը

Շվեյցարիան հանում է զանգվածային հավաքների արգելքը

Շվեյցարիան յոթմղոնանոց քայլերով ընթանում է կյանքի բնականոն ռիթմը վերականգնելու ուղղությամբ։

Կարանտինը թուլացնելու որոշումը կայացվել է կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի կայուն ցածր ցուցանիշների ֆոնին։

Երկրի առողջապահության նախարարը պարզաբանել է, որ մեկուսացման ռեժիմից դուրս գալը կանցկացվի մի քանի փուլով։ Գլխավոր ցուցիչներից մեկը կդառնա հանրային հավաքների աստիճանական ընդլայնումը։

«Մայիսի 30-ից հասարակական վայրերում կարող է հավաքվել մինչև 30 հոգի,- ասել է Ալեն Բերսեն։- Ենթադրենք՝ երիտասարդներն ուզում են ֆուտբոլային խաղ անցկացնել, նրանք կունենան դրա հնարավորությունը։ Մի խումբ մարդիկ պիկնիկի՞ են դուրս եկել։ Կարելի է»։

Իշխանություններն ընդգծում են, որ կարանտինից դուրս գալու բոլոր փուլերում սանիտարական անվտանգության կանոնները պահպանելը շարունակում է պարտադիր լինել։

Փոխանցում է euronews-ը։