30.05.2020 12:27

FIFA 20. Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

FIFA 20. Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

FIFA 20-ի արտադրող Electronic Arts ընկերությունը կազմել է Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Հիմնական թիմում ընդգրկված են ՊՍԺ-ի 6 ներկայացուցիչներ՝ Կիլիան Մբապե, Նեյմար, Անխել Դի Մարիա, Տիագո Սիլվա, Մարկինյոս և Մարկո Վերատի: Մբապեի և Նեյամարի վարկանիշները ամենաբարձրն են (98 OVR):

«Մարսելի» դարպասապահ Սթիվ Մանդանդան և «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը ճանաչվել են մրցաշրջանի լավագույն դարպասապահները: «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (89 OVR), ՊՍԺ-ի կիսապաշտպան Իդրիսա Գուեյեյի (93 OVR) հետ միասին ստացել են TOTS քարտեր, որոնք կարելի է վաստակել սահմանափակ ժամանակահատվածում: