31.05.2020 10:28

Կոմպանին հրաժարվել է ընդգրկվել Գվարդիոլայի մարզչական շտաբում

Կոմպանին հրաժարվել է ընդգրկվել Գվարդիոլայի մարզչական շտաբում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նախկին կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանին, որն այժմ «Անդերլեխտի» խաղացող-մարզիչն է, հրաժարվել է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Կոմպանին չի ցանկացել ընդգրկվել Խոսեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում և կշարունակի աշխատանքը «Անդերլեխտում»:

34-ամյա Կոմպանին «Մանչեսթեր Սիթիում» է հանդես եկել 2008-2019 թվականներին և երկար տարիներ հանդիսացել է մանչեսթերյան ակումբի ավագը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է «Էյթիհադ» ստադիոնի հարևանությամբ կանգնեցնել Կոմպանիի արձանը, նաև նրա անունով վերանվանել թիմի մարզաբազայից ակումբային ակադեմիա տանող ճանապարհը: