31.05.2020 11:21

Ալվարո Արբելոան աշխատանքի է անցել «Ռեալի» ակադեմիայում

Ալվարո Արբելոան աշխատանքի է անցել «Ռեալի» ակադեմիայում

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան մարզչական աշխատանքի է անցել Արքայական ակումբի ակադեմիայում, հայտնում է Marca-ն:

Արբելոան, որը վերջերս մարզչական արտոնագիր էր ստացել ՈւԵՖԱ-ի կողմից, ընդգրկված կլինի «Ռեալի» 13 պատանեկան թիմերից մեկի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ալվարո Արբելոան «Ռեալում» հանդես է եկել 2002-2006 և 2009-2016 թվականներին: