31.05.2020 13:00

«Ռոման» չունի ֆինանսական միջոցներ ամառային տրանսֆերների համար

«Ռոման» չունի ֆինանսական միջոցներ ամառային տրանսֆերների համար

Իտալական «Ռոման» չունի ֆինանսական միջոցներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմը համալրելու համար, հաղորդում է RomaPress-ը։ Հռոմեական ակումբի պարտքերը հասել են 280 միլիոն եվրոյի։

Ակումբի ամերիկացի սեփականատեր Ջեյմս Պալոտան մտադիր չէ միջոցներ տրամադրել, քանի որ բանակցում է The Friedkin Group կոնսորցիումի հետ «Ռոմայի» վաճառքի վերաբերյալ։ Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով բանակցությունները դադարեցվել են։

«Ռոման» կփորձի ամռանը վաճառել մի քանի խաղացողների։