27.06.2020 11:00

Տիագո Ալկանտարան հրաժեշտ է տվել «Բավարիայի» ֆուտբոլիստներին

Տիագո Ալկանտարան հրաժեշտ է տվել «Բավարիայի» ֆուտբոլիստներին

Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, տեղեկացնում է Sky Sports-ը:

29-ամյա ֆուտբոլիստն արդեն իր որոշման մասին տեղյակ է պահել թիմակիցներին և հրաժեշտ է տվել նրանց:

Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն բանակցություններ է վարում անգլիական «Լիվերպուլի» հետ և ցանկանում է կարիերան շարունակել գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում:

Տիագո Ալկանտարան «Բավարիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայից»: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: