28.06.2020 09:00

Աշրաֆ Հակիմին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

Աշրաֆ Հակիմին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

Դորտմունդի «Բորուսիայում» վարձակալությամբ հանդես եկող Մադրիդի «Ռեալի» 21-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, հաղորդում է AS-ը։ Իտալական ակումբը կվճարի 40 միլիոն եվրո, գումարած բոնուսներ։

«Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Աշրաֆ Հակիմիին երաշխավորել է մշտական տեղ մեկնարկային կազմում, ինչն էլ վճռորոշ է եղել ֆուտբոլիստի համար։ Նա չի ցանկանում վերադառնալ Արքայական ակումբ եւ դառնալ պահեստային խաղացող: 

«Ինտերը» Հակիմիին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, տարեկան 5 միլիոն եվրո վարձատրությամբ։

Գերմանիայի ընթացիկ առաջնության 32 խաղում Հակիմին խփել է 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։