28.06.2020 09:36

Մարադոնան ցանկանում է Ռոնալդինյոյին հրավիրել «Խիմնասիա»

Մարադոնան ցանկանում է Ռոնալդինյոյին հրավիրել «Խիմնասիա»

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ցանկանում է ֆուտբոլային կարիերան ավարտած բրազիլացի Ռոնալդինյոյին հրավիրել իր ղեկավարած արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա», հաղորդում է El Dia-ն։

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այժմ տնային կալանքի տակ է Պարագվայում։ 40-ամյա Ռոնալդինյոն մեղադրվում է կեղծ անձնագրով Պարագվայի սահմանը հատելու մեջ։ Ֆուտբոլիստը հայտնել էր, որ Պարագվայի անձնագիրը նվեր է ստացել եւ տեղյակ չի եղել, որ այն կեղծ է։ 

Ռոնալդինյոն 2015-ին հեռացել էր բրազիլական «Ֆլումինենսեից», իսկ 2018թ․ հունվարին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Մարադոնան «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում պայմանագիր ունի մինչեւ 2021թ․ դեկտեմբեր։