29.06.2020 10:00

Մարիո Գոմեսն ավարտեց կարիերան

Մարիո Գոմեսն ավարտեց կարիերան

«Շտուտգարտի» հարձակվող Մարիո Գոմեսը ավարտեց կարիերան։ Այս մասին հաղորդվում է գերմանական ակումբի պաշտոնական կայքում։

Երկրորդ Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Շտուտգարտը» 1-3 հաշվով պարտվեց «Դարշտադտին», բայց, չնայած պարտությանը, դուրս եկավ Բունդեսլիգա։ Գոմեսը դաշտը լքեց 82-րդ րոպեին։ Նա 42-րդ րոպեին խփել էր իր թիմի միակ գնդակը։ 

«Երկար ու ականավոր կարիերայից հետո Մարիո Գոմեսը, որը հուլիսի 10-ին դառնում է 35 տարեկան, հրաժեշտ է տալիս «Շտուտգարտին»։ Շնորհակալություն քո ջանքերի ու գոլերի համար մեր մարզաշապիկով, Մարիո՛»,- գրում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գոմեսը «Շտուտգարտի» սան է։ Հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 2004-ի մարտի 9-ին Չեմպիոնների լիգայի՝ «Չելսիի» դեմ խաղում։ «Շտուտգարտի» կազմում 230 խաղ է անցկացրել, խփել 110 գոլ, դարձել 30 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև հանդես է եկել «Բավարիայի», «Վոլֆսբուրգի», «Բեշիքթաշի» ու «Ֆիորենտինայի» կազմերում։