01.07.2020 09:00

«Բարսելոնան» և Մադրիդի «Աթլետիկոյի երկուական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Բարսելոնան» և Մադրիդի «Աթլետիկոյի երկուական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ երկրորդ խաղում անընդմեջ միավորներ կորցրեց՝ դարձյալ բավարարվելով ոչ ոքի արդյունքով։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին՝ 2։2։

Կատալոնական թիմն արդեն 11-րդ րոպեին բացեց հաշիվը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստա։ 8 րոպե անց հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Սաուլ Նյիգես, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

Երկրորդ խաղակեսում արդեն «Բարսելոնան» ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Լիոնել Մեսին չվրիպեց։ 62-րդ րոպեին Նյիգեսը ձեւակերպեց դուբլ՝ դարձյալ աչքի ընկնելով 11 մետրանոցից։

«Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» 59 միավորով երրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 2։2 

Դիեգո Կոստա, 11, ինքնագոլ, Լիոնել Մեսի, 50, 11մ - Սաուլ Նյիգես, 19, 11մ, 62, 11մ