02.07.2020 14:35

Հաստատված 593 նոր դեպք

Հաստատված 593 նոր դեպք

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 26 հազար 658 է:

Ապաքինվել է եւս 473 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 15 հազար 36:

Մինչ այս պահը իրականացվել է 115 հազար 765 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 10 մարդ:

Մահացել են 6 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 79 (կին), 78 (կին), 72 (կին), 68 (կին), 62 (կին) եւ 63 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 459:

153 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: