08.07.2020 11:00

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ չեն եղել

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ չեն եղել

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների ֆուտբոլիստներն ու մարզիչները կորոնավիրուսի հերթական թեստերն են հանձնել:

Goal.com-ի հաղորդմամբ՝ թվով 1973 թեստերից ոչ մեկի արդյունքը դրական չի եղել: 

Նախորդ թեստավորման արդյունքում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակված 1 աշխատակից:

Տեղեկացնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը կավարտվի հուլիսի 26-ին: