08.07.2020 13:00

ԱՊՀ խաղերին Հայաստանը մասնակից չի ունենա

ԱՊՀ խաղերին Հայաստանը մասնակից չի ունենա

Հուլիսի 6-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցություն։

Քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստությանը և անցկացմանը վերաբերող հարցեր: Խաղերը նախատեսվում է անցկացնել Կազանում ՝ սեպտեմբերի 4-ից 10-ը։ 

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցելու միջոցառմանը։