09.07.2020 11:00

«Լացիոյի» ֆուտբոլիստը որակազրկվեց մրցակցի ձեռքը կծելու համար

«Լացիոյի» ֆուտբոլիստը որակազրկվեց մրցակցի ձեռքը կծելու համար

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակում «Լեչեի» խաղացող Ջուլիո Դոնատիի ձեռքը կծած եւ կարմիր քարտ ստացած «Լացիոյի» իսպանացի պաշտպան Պատրիկ Գաբարոնը որակազրկվեց չորս խաղով, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը նաեւ տուգանվել է 10 հազար եվրոյով։

Գաբարոնը «Լացիոյին» չի օգնի «Սասուոլոյի», «Ուդինեզեի», «Յուվենտուսի» եւ «Կալյարիի» դեմ խաղերում։