10.07.2020 09:00

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, եւս 3 խաղացող ունի բարձր ջերմություն

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, եւս 3 խաղացող ունի բարձր ջերմություն

Վանաձորի «Լոռիի» դարպասապահ Վարդան Շահատունին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ տարածելով հայտարարություն․

«Հարգելի ֆուտբոլասերներ

COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։

Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։

Հուլիսի 9-ին «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։

Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»։

Հայաստանի առաջնության վերջին տուրում «Լոռին» հուլիսի 14-ին պետք է ընդունի Երեւանի «Արարատին»։