10.07.2020 10:30

Մեսին դժգոհ է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից

 Մեսին դժգոհ է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից

The Athletic պարբերականը անդրադարձել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ազդեցությանը կատալոնական ակումբում:

Աղբյուրը նշում է, որ Մեսին դժգոհ է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից, ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի աշխատանքից:

«Եթե Մեսին մի փոքր էլ բարկանա, ապա կօգտագործի իր կարմիր կոճակը և պաշտոնանկ կանի ակումբի նախագահին»,- ասված է հոդվածում:

Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները տեղեկացրել էին, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լարված հարաբերություններ ունեն թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի և ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ: