10.07.2020 13:07

557 նոր դեպք, 709 ապաքինված

557 նոր դեպք, 709 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 557 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 30 հազար 903 է:

Ապաքինվել է եւս 709 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 18 հազար 709:

Մինչ այս պահը իրականացվել է 131 հազար 216 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 471 մարդ:

Մահացել են 11 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 93 (տղամարդ), 90 (տղամարդ),  86 (կին), 85 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 69 (կին), 62 (տղամարդ), 64 (կին), 60 (տղամարդ) եւ 51 (կին) տարեկան:

Բբոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 546

177 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: