11.07.2020 10:00

Պրեմիեր լիգա. VAR-ը 3 սխալ որոշում է ընդունել

Պրեմիեր լիգա. VAR-ը 3 սխալ որոշում է ընդունել

Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կարծիք է հայտնել մրցաշարի 34-րդ տուրում VAR-ի ընդունած վիճահարույց որոշումների վերաբերյալ:

Ըստ Պրեմիեր լիգայի՝ «Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում VAR համակարգը չպետք է 11 մետրանոց հարված նշանակեր «Աստոն Վիլայի» դարպասին, քանի որ վիճահարույց դրվագում կանոնները խախտում են ոչ թե պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի դեմ պայքարում, այլ հենց Ֆերնանդեշն է ոտքով հարվածում մրցակցի պաշտպանին:

VAR-ի հաջորդ սխալը տեղի է ունեցել «Բորնմութ» - «Տոտենհեմ» հանդիպման ընթացքում: Պրեմիեր լիգան կարծում է, որ խաղային դրվագներից մեկում պետք է 11 մետրանոց հարված նշանակվեր «Բորնմութի» դարպասին, երբ խաղի կանոնները խախտվել էր Հարի Քեյնի դեմ պայքարում:

Երրորդ սխալը գրանցվել է «Էվերտոն» - «Սաութհեմփթոն» հանդիպման ընթացքում: Պրեմիեր լիգայի կարծիքով՝ «Էվերտոնի» դարպասին սխալմամբ է նշանակվել 11 մետրանոց հարված: