11.07.2020 12:29

Սետիեն․ Մինչեւ վերջին տուրը կարող ենք պահպանել չեմպիոն դառնալու շանսը

Սետիեն․ Մինչեւ վերջին տուրը կարող ենք պահպանել չեմպիոն դառնալու շանսը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը խոսել է «Վալյադոլիդի» դեմ հաջորդ հանդիպման եւ «Ռեալի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին։

«Վալյադոլիդը» դեռ չի երաշխավորել տեղը Պրիմերայում հաջորդ մրցաշրջանի համար եւ կձգտի հասնել դրան։ Այդ պատճառով պետք է լինել ուշադիր եւ խստապահանջ։

Մենք մինչեւ վերջին տուրը կարող ենք պահպանել չեմպիոն դառնալու շանսը։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Բոլորն էլ տեսել են անհավանական իրադարձություններ ֆուտբոլում։

Մենք պետք է կենտրոնանանք «Վալյադոլիդի» դեմ խաղի վրա»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 34 խաղից հետո 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի 35 հանդիպում անցկացրած «Բարսելոնայի» նկատմամբ։

«Վալյադոլիդի» դեմ 36-րդ տուրի արտագնա հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հուլիսի 11-ին։