24.07.2020 11:38

Դեգտյարյով․ Խաբարովսկում ցույցերը օտարերկրյա քաղաքացիներ են կազմակերպում

Դեգտյարյով․ Խաբարովսկում ցույցերը օտարերկրյա քաղաքացիներ են կազմակերպում

Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դեգտյարյովը հայտարարել է, որ Խաբարովսկում բողոքի ցույցերի կազմակերպմանը մասնակից են օտարերկրյա քաղաքացիներ։

«Բազմամարդ ցույցերը, որ սկսվեցին Սերգեյ Ֆուրգալի (նախկին նահանգապետի) ձերբակալությունից հետո, հասկանալի է, որ տարերային էին։ Դրանք խաբարովսկցիների զայրույթն ու ցավն էին արտահայտում իրենց ընտրած նահանգապետի համար,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Դեգտյարյովը։- Իսկ այն ամենը, ինչ վերջին երեք օրը տեսնում եմ իմ պատուհանների տակ՝ ես իրավապահ մարմիններից անհերքելի ապացույցներ ունեմ, թե ով ինչպես է այդ ամենը կազմակերպում։ Դրանք օպերատիվ տվյալներ են»։

Դրանք հիմնականում խաբարովսկցիներ են, բայց կան նաև մի քանի օտարերկրյա քաղաքացիներ, ասել է Դեգտյարյովը։ Այն հարցին, թե նրանք ինչպես են հայտնվել երկրամասում, եթե սահմանները փակ են, նա պատասխանել է․ «Կարծում եք՝ Ռուսաստանում արտասահմանյան քաղաքացիներ չկա՞ն։ Կան։ Մեկը մնացել է Մոսկվայում, այնտեղ է հանրահավաքներ ու անկարգություններ կազմակերպել։ Հնարավորություն է ստեղծվել իրադրությունը լարել Խաբարովսկի երկրամասում՝ թռել-եկել է այստեղ»։

Փոխանցում է BBC-ն։