24.07.2020 14:40

Կադիրովը հայտարարել է Փոմփեոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

Կադիրովը հայտարարել է Փոմփեոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին արգելում է մուտք գործել տարածաշրջան։ Այդ մասին նա  հայտարարել է Գրոզնիում կայացած խորհրդակցության ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղարությունը հուլիսի 20-ին հայտարարեց Կադիրովի դեմ վիզայի պատժամիջոցներ սահմանելու մասին, որին ենթակա են նաև նրա կինը և դուստրերը։

«Պարոն Փոմփեոյին ես հյուր էի կանչել, բայց հիմա բոլորի առաջ ասում եմ, որ դրա իրավունքը չունեմ․․․ Վերջ, հրավերը չեղյալ եմ համարում և հայտարարում եմ նրա նկատմամբ բոլոր այն պատժամիջոցները տարածելու մասին, որ կան մեր հանրապետությունում՝ ընդհուպ մինչև նրա բոլոր հաշվեհամարների արգելափակումը։ Նույնը նրանք արել են իմ նկատմամբ»,- ասել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարին հատկապես զայրացրել են իր ընտանիքի անդամների նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ «Եթե ես հանցանք եմ գործել, ի՞նչ կապ ունեն իմ երեխաները։ Որտե՞ղ է գրված, որ ամուսնացած դուստրերը պատասխանատու են իրենց հոր մեղքերի համար։ Ի՞նչ կապ ունի իմ կինը, որն ընդհանրապես ոչ մի տեղ չի խցկվում՝ ո՛չ քաղաքականություն, ո՛չ էլ մի ուրիշ տեղ։ Ծիծաղելի է։ Պարզապես նրանք իրենց նախընտրական աշխատանքն են անում»,- հայտարարել է Կադիրովը։

Փոխանցում է tass.ru-ն։