25.07.2020 13:12

Խաբարովսկ․ Ի պաշտպանություն նախկին նահանգապետի՝ ցույցերը շարունակվում են

Խաբարովսկ․ Ի պաշտպանություն նախկին նահանգապետի՝ ցույցերը շարունակվում են

Խաբարովսկում հերթական զանգվածային հանրահավաքն է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Խաբարովսկի մարզի կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի։ BBC-ի թղթակցի տեղեկատվության համաձայն՝ սա վերջին ժամանակների ամենաբազմամարդ ակցիան էր, փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ․ տարբեր գնահատականներով՝ ցույցին մասնակցել է 10 հազարից (քաղաքապետարանի տվյալները) մինչև 85 հազար (տեղական լրատվամիջոցների տվյալները) մարդ։

Կարգախոսներ են հնչել՝ «Մենք բոլորս Ֆուրգալ ենք», « Ամբողջ երկիրն է պաշտպանում Ֆուրգալին», «Քանի դեռ միասին ենք՝ անպարտելի ենք», նաև ամբողջ Ռուսաստանին ուղղված կոչեր են հնչել՝ պաշտպանել բողոքի ցույցերը։ Քաղաքական կարգախոսներ  նույնպես եղել են՝ արդար ընտրությունների ու նույնիսկ նախագահի հրաժարականի պահանջներով։

ՌԼԴԿ անդամ Սերգեյ Ֆուրգալը Խաբարովսկի երկրամասի նահանգապետ էր ընտրվել 2018 թ․՝ մեծ առավելությամբ հաղթելով «Միացյալ Ռուսաստանի» թեկնածուին։ Հուլիսի 9-ին նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր սպանության մեղադրանքով։

Հուլիսի 20-ին Վլադիմիր Պուտինը Ֆուրգալին պաշտոնանկ արեց՝ «վստահությունը կորցնելու» հիմնավորմամբ, և երկրամասի նահանգապետի պաշտոնակատար նշանակեց ՌԼԴԿ-ից պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովին։  Վերջինս համարում է, որ ցույցերի կազմակերպման հետ կապ ունեն օտարերկրյա քաղաքացիներ։

Փոխանցում է BBC-ն։