27.07.2020 13:38

Զինադադար Դոնբասում

Զինադադար Դոնբասում

Կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են իրավիճակը Դոնբասում և  թե ինչպես են կատարվում Փարիզում դեկտեմբերին կայացած գագաթնաժողովում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հուլիսի 27-ից Դոնբասում պետք է սկսվի կրակի իսպառ դադարեցման ռեժիմ։

Ինքնահռչակ ԴԺՀ-ում կրակի դադարեցման հրաման է տրվել, իսկ ուկրաինական կողմից հայտարարել են, որ զինադադարի ռեժիմի պահպանումը կվերահսկեն ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին մասնակցած ուկրաինացի զինվորականները։

2014 թվականից Ուկրաինայի արևելքում զոհվել է առնվազն 13 հազար մարդ։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին աջակցելու համար։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի արևելքում գործում են Ռուսաստանի կանոնավոր բանակի զորամասեր։ Կրեմլը հերքում է այդ հակամարտությանը ռուսաստանցի զինվորականների մասնակցությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, թե չի բացառվում, որ Ռուսաստանի առանձին քաղաքացիներ, հնարավոր է, կամավոր կերպով մասնակցում են ռազմական գործողություններին։

Փոխանցում է BBC-ն։։