27.07.2020 15:04

Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է 5 635 վարակակիր

Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է 5 635 վարակակիր

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 635-ով՝ ընդհանուր թիվը հասցնելով 812 120-ի։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Տվյալների համաձայն՝ վեց օր շարունակ օրական աճը չի գերազանցում 0,7 %-ը։

Մոսկվայում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 694 նոր դեպք, Սվերդլովսկի մարզում՝ 252, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 188, Սանկտ Պետերբուրգում՝ 172։

Ընդհանուր առմամբ՝ երկրում ներկա պահին հիվանդ է 201 437 մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։