28.07.2020 13:45

Պուտինը և Էրդողանը քննարկել են հակամարտությունը հայ-ադրբեջանական սահմանին

Պուտինը և Էրդողանը քննարկել են հակամարտությունը հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ասվում է Կրեմլի կայքում։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է ցանկացած գործողության անթույլատրելիությունը, որը կնպաստի լարվածության մեծացմանը։ Երկու կողմն էլ նշել են, որ շահագրգռված են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների ղեկավարները նշել են, որ «ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների ՝ այլընտրանք չունի»։

Փոխանցում է vedomosti-ն։