03.08.2020 11:30

Բարտոմեու․ Սետիենը կշարունակի գլխավորել «Բարսելոնան»

Բարտոմեու․ Սետիենը կշարունակի գլխավորել «Բարսելոնան»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենին՝ նշելով, որ հաջորդ մրցաշրջանում էլ նա կգլխավորի կատալոնական թիմը։

«Սետիենն ունի պայմանագիր։ Այն կնքելիս նրան հայտնել ենք, որ այս նախագիծը նաեւ հաջորդ մրցաշրջանի համար է։ Շատ բարդ է գնահատել մարզիչի աշխատանքը մի քանի ամսում՝ այն էլ պանդեմիայի պայմաններում։

Չենք մտածել մարզիչին փոխելու մասին։ Ակումբը չի բանակցել որեւէ մեկի հետ։ Լորան Բլանի հետ եւս ոչ մի խոսակցություն չի եղել»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» օգոստոսի 8-ին կընդունի «Նապոլիին»։ Իտալիայում թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 1։1։