03.08.2020 10:59

ՀՀ ՊՆ. Սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

ՀՀ ՊՆ. Սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթի բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ, Զանգակատուն բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 6 անգամ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։