03.08.2020 11:20

ՀՀ ԱՆ. 52 նոր դեպք, 111 առողջացած, 8 մահ

ՀՀ ԱՆ. 52 նոր դեպք, 111 առողջացած, 8 մահ

Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, 29861-ն առողջացել են, 762-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 167095 թեստավորում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով, ըստ ՀՀ ԱՆ-ի, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։