03.08.2020 11:51

Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհի բոլոր երկրներում Covid-19-ով վարակվածների թիվը մոտենում է 18 միլիոնին, արձանագրվել է 685 հազարից ավելի մահվան դեպք։

Համավարակը շարունակում է ակտիվորեն տարածվել աշխարհի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Ավստրալիայում, ԱՄՆ-ոմ, Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում։

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում վարակվածության վիճակագրության աճի ֆոնին աղետի ռեժիմ է հայտարարվել․ վերջին օրվա ընթացքում այնտեղ հաստատվել է 671 նոր դեպք։

Նահանգի մյարաքաղաք Մելբուռնում 4-րդ մակարդակի նախազգուշական միջոցառումներ են մտցվել, որի համաձայն՝ բնակիչներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն բնակության վայրից  5 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող խանութներից սննդամթերք գնելու կամ մարզվելու նպատակով։ Այդ սահմանափակող միջոցառումները գործելու են առնվազն 6 շաբաթ։ Ինչպես նշել է նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը, բժիշկները չեն կարողացել հետևել  «անբացատրելի դեպքեր» անվանված՝ 760 մարդու վարակման շղթան,  ինչով էլ մասամբ բացատրվում են սահմանված խիստ միջոցառումները։

7,5 մլն բնակչություn ունեցող Հոնկոնգը կարողացել էր ամբողջ գարնան ընթացքում խուսափել խիստ կարանտինից, սակայն հուլիսին այնտեղ նույնպես հիվանդության բռնկում նկատվեց, և դարձյալ մեծ մասամբ՝ անբացատրելի ծագմամբ։

Ճապոնիայում, որը  նույնպես առայժմ խուսափել էր լայնատարած համավարակից, «անբացատրելի ծագման դեպքերը» հունիսի կեսերին 19 %-ից աճել են մինչև 51 %։

Փոխանցում է BBC-ն։