03.08.2020 12:11

Ամենասակավամարդ ուխտագնացությունը

Ամենասակավամարդ ուխտագնացությունը

Կիրակի օրը ուխտագնացների ոչ մեծ խումբը, պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքները, կատարել է ուխտագնացության ավարտական փուլը՝ պտույտ գործելով մուսուլմանական սրբազան Կաաբայի շուրջ, որը գտնվում է Մեքքայի Պատգամի մզկիթի կենտրոնում։

Համավարակի պատճառով այս տարի ընդամենը 10 հազար մուսուլմաններ են կարողացել ուխտագնացություն կատարել Մեքքա՝ անցյալ տարվա 2,5 միլիոնի դիմաց։

Ինչպես հաղորդել է Սաուդյան Արաբիայի 84-ամյա միապետ Սալման արքան, յուրաքանչյուր մուսուլմանի համար շատ կարևոր այդ իրադարձությունn իշխանություններից կրկնակի ջանքեր է պահանջել։ Օրինակ, ծիսակատարության մի դրվագում՝ շայթանի քարկոծության արարողության ժամանակ, իշխանությունները հավատացյալներին փոքրիկ տոպրակներով ախտահանված քարեր են բաժանել, մինչդեռ իրականում ուխտավորներն իրենք են հավաքում քարերը։

Այս տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները նաև հոգացել են ուխտագնացների կեցության, սննդի, բուժօգնության ծախսերը։

Փոխանցում է BBC-ն։