03.08.2020 13:13

TikTok-ի ժամերը հաշված են

TikTok-ի ժամերը հաշված են

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա օրերին միջոցներ ձեռք կառնի հանրաճանաչ TikTok տեսահավելվածի դեմ, քանի որ, նախագահի կարծիքով՝ վերջինս վտանգ է պարունակում պետական անվտանգության համար։

Փոմփեոյի խոսքով՝ TikTok-ը տեղեկատվություն է փոխանակում անմիջականորեն Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ։ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է արգելել TikTok-ը ԱՄՆ-ի տարածքում։

Ընկերությունը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները։

Այս ընթացքում Microsoft ընկերությունը հայտարարել է, որ բանակցություններ է վարում TikTok-ի ամերիկյան մասնաճյուղը գնելու վերաբերյալ։ Բացի այդ, ընկերության ղեկավարության ներկայացուցիչները այդ հարցով բանակցում են պետության ղեկավարի հետ։

Microsoft-ը հայտարարում է, որ լիովին հասկանում է նախագահ Թրամփի մտահոգությունը, և գնման համար մանրակրկիտ կերպով կստուգվի TikTok հավելվածի անվտանգությունը։

Փոխանցում է BBC-ն։