04.08.2020 11:56

Կորոնավիրուսն աշխարհում․ Ավստրալիայում փակվում են խանութները

Կորոնավիրուսն աշխարհում․ Ավստրալիայում փակվում են խանութները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Covid-19-ի դեմ այնքան սպասված պատվաստանյութը կարող է և համադարման չդառնալ։

«Այս պահի դրությամբ՝ չկա որևէ «կախարդական փայտիկ», պատվաստանյութը կարող է և երբեք էլ չհայտնվել»,- հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը։

Օգոստոսի 3-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 18 միլիոնից, ասվում է Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում։ Մահացել է մոտավորապես 690 հազար մարդ, 10,7 միլիոնից ավելին առողջացել են։

Անցած օրվա ընթացքում աշխարհում բացահայտվել է վարակման 228,7 հազար նոր դեպք։

Ավստրալական Վիկտորիա նահանգի իշխանությունները որոշել են խստացնել կարանտինային միջոցառումները, քանի որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճում է։ Մելբուռնում առնվազն վեց շաբաթով փակվում են խանութները։ Արդեն իսկ գործող կանոնների համաձայն՝ սննդամթերք գնելու համար տնից կարող է դուրս գալ ընտանիքի անդամներից միայն մեկը և օրական մեկ անգամից ոչ ավելի։ Երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 5-ը պարետային ժամ է գործում։

Վարչապետ Դենիել Էնդրյուսը տեղեկացրել է, որ ֆաբրիկաներին ու գործարաններին հանձնարարվել է կրճատել աշխատող բանվորների թիվը։ Այդ սահմանափակումը կարող է վերաբերել առնվազն 250 հազար աշխատողների։

Փոխանցում է BBC-ն։