04.08.2020 13:43

Հիրոսիմայում ու Նագասակիում Աբեն կմասնակցի հիշատակի արարողություններին

Հիրոսիմայում ու Նագասակիում Աբեն կմասնակցի հիշատակի արարողություններին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կմասնակցի ամենամյա սգո արարողություններին՝ նվիրված Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների տարելիցին։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի այդ արարողություններում մասնակիցների թիվը կրճատված կլինի։

Այդ մասին երեքշաբթի կայացած մամլո ասուլիսում հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուհան։

«Վարչապետը ծրագրել է Հիրոսիմայում հիշատակի արարողությանը ներկա լինել օգոստոսի 6-ին, Նագասակիում՝ օգոստոսի 9-ին»,- նշել է բանախոսը։

Ավելի վաղ ճապոնական քաղաքների վարչակազմերը հայտարարել են, որ կորոնավիրուսային համավարակի իրավիճակում այս տարի ամենամյա հիշատակի արարողությունների մասնակիցների թիվը կկրճատվի տասն անգամ։ Բուն արարողությունների ընթացքում կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները՝ վարակի տարածումը կանխելու համար։

Հիրոսիման և Նագասակին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից ատոմային ռմբակոծության են ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Պաշտոնապես հայտարարվել է, որ դրանց նպատակն էր Ճապոնական կայսրության կապիտուլյացիայի արագացումը։ Այդ ռմբակոծությունները մարդկության պատմության ընթացքում միջուկային զենքի կիրառության եզակի դեպքերն են։ Միացյալ Նահանգները մինչ օրս չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը՝ այդ գործողություններն արդարացնելով «ռազմական անհրաժեշտությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն