04.08.2020 14:28

Կրկին փորձիր

Կրկին փորձիր

Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Վաղարշյանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրման գրությունը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ կառավարությունը՝ Վահրամ Ավետիսյանին։

Ի դեպ, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ կրկին Արմեն Սարգսյանի առաջադրմամբ, Ազգային ժողովը մեկ անգամ արդեն մերժել է։