04.08.2020 14:46

Բելառուսում սկսվել է նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը

Բելառուսում սկսվել է նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը

Երեքշաբթի առավոտյան Բելառուսի նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկություններ են սկսվել ավելի քան 5,5 հազար ընտրատեղամասերում, հաղորդել է երկրի ԿԸՀ-ն։

Վաղաժամկետ քվեարկությունը կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը ներառյալ, ընտրատեղամասերը բաց կլինեն 10։00-ից մինչև 14։00 և 16։00-ից մինչև 19։00։ Քվեարկությունը տեղի է ունենում ընտրական հանձնաժողովի առնվազն երկու անդամի ներկայությամբ։ Քվեարկության հիմնական օրը՝ օգոստոսի 9-ին ընտրատեղամաս գալու անհնարինությունը հաստատելու կարիք չկա։

Վաղաժամկետ կարող է քվեարկել ցանկացած ընտրող, ում անունն ընդգրկված է ընտրացուցակում։

Ընդհանուր առմամբ, Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցված է 6,8 մլն ընտրող։ Ներկա պահին ԿԸՀ-ն հավատարմագրել է 201 միջազգային դիտորդի, որոնցից 185-ը՝ ԱՊՀ-ից։ Հանրապետությունում հավատարմագրված դեսպանատներից դիտորդների վկայականներ են ստացել 35 արտասահմանցի դիվանագետներ՝ Հայաստանի, Իսրայելի, Լիտվայի, Պաղեստինի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Էստոնիայի դիվանագիտաան առաքելությունների ներկայացուցիչներ։

Փոխանցում է tass.ru-ն։