05.08.2020 10:33

Բրունու Ֆերնանդեշը՝ Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Բրունու Ֆերնանդեշը՝ Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հուլիսի լավագույն ֆուտբոլիստը Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։ PFA Premier League Fans' Player of the Month-ի քվեարկությանը մասնակցում են երկրպագուները։ Թեկնածուների թվում էին նաեւ Մայքլ Անտոնիոն, Կեւին Դե Բույնեն, Անտոնի Մարտիալը, Ռահիմ Ստերլինգն ու Կրիստիան Պուլիշիչը։

Անցած ամիս Ֆերնանդեշը Անգլիայի առաջնությունում մասնակցել է վեց հանդիպման, խփել երեք գոլ, կատարել չորս գոլային փոխանցում։

 

Ֆերնանդեշը հունվարից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որը Պրեմյեր լիգայում գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։